Հասարակական

Ադրբեջանն Արցախում հոսպիտալին հարվածելու կադրերը ներկայացնում է որպես ռազմամթերքի պահեստի ոչնչացում

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանն Արցախում հոսպիտալին հարվածելու կադրերը ներկայացնում է որպես ռազմամթերքի պահեստի ոչնչացում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակառակորդը տեսանյութ է հրապարակել, որում Արցախի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալին հարվածելու կադրերը ներկայացվում են որպես ռազմամթերքի պահեստի ոչնչացում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսանյութը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ ընդգծելով, որ տեսանյութում կադրեր են հոկտեմբերի 14-ին Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալի դիտավորյալ հարվածից, սակայն ներկայացվում է որպես ռազմամթերքի պահեստի ոչնչացում:

Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հոկտեմբերի 14-ին հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են Արցախի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք: Ադրբեջանական կողմը կտրականապես հերքել էր հոսպիտալին հարվածելու փաստը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում