Հասարակական

Արցախի ՄԻՊ-ը ՄԱԿ-ից պահանջում է մարդու իրավունքների իրական ունիվերսալություն

2 րոպեի ընթերցում

Արցախի ՄԻՊ-ը ՄԱԿ-ից պահանջում է մարդու իրավունքների իրական ունիվերսալություն

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը անհասկանալի է համարում ՄԱԿ-ի կողմից ընտրողաբար հաղորդագրությունների տարածումը Լեռանային Ղարաբաղում ընթացող պատերազմի հետևանքների վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արտակ Բեգլարյանը «Թվիթեր»-ի իր էջում հրապարակել է Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Գուլամ Իսաչայի գրառումները Գյանջայի վերաբերյալ և գրել.

«Ինչպե՞ս սա հասկանալ, երբ ՄԱԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները ընտրողաբար հաղորդագրություն են տարածում պատերազմի հետևանքների վերաբերյալ: Ո՞ւր է ՄԱԿ-ը, երբ Արցախի խաղաղ բնակիչները զոհվում են և տառապում են ադրբեջանական ագրեսիայից: Ոչ այցելություն, ոչ հաղորդագրություն, ոչ օգնություն: Ափսոսանք հայտնելով բոլոր դժբախտությունների համար՝ ես պահանջում եմ ՄԱԿ-ից մարդու իրավունքների իրական ունիվերսալություն»:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը նշում է, որ Ադրբեջանն այս պատերազմը սկսել է նաև Արցախում մարդու իրավունքների անտեսման պատճառով, այդ թվում՝ ՄԱԿ-ի կողմից:

«Մեկուսացված քաղաքացիներն ավելի խոցելի են եւ ավելի մեծ ուշադրության կարիք ունեն, բայց իրականությունը հակառակն է: ՄԱԿ-ը պետք է լինի արդար, պետք է հետևի Ղարաբաղում մարդու իրավունքներին, ասի ճշմարտությունն և աջակցի քաղաքացիներին»,- ընդգծել է Բեգլարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում