Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքում հրթիռային համակարգի թիրախավորումը լեգիտիմիզացնում է պատասխան քայլը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Հայաստանի տարածքում մարտական հերթապահության մեջ գտնվող հրթիռային համակարգի թիրախավորումը լեգիտիմիզացրել է Հայաստանի կողմից նմանատիպ պատասխանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Օրվա ընթացքում մենք տեսանք հաղորդագրություններն այն մասին, որ ՀՀ տարածքում թիրախավորվել է մարտական հերթապահության մեջ գտնվող հրթիռային համակարգը, ինչը լեգիտիմիզացնում է ՀՀ-ի կողմից պատասխան քայլերը և Ադրբեջանի տարածքում նմանատիպ ռազմական նշանակության թիրախների թիրախավորումը»,- ասաց Հովհաննիսյանը:
Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Վարդենիսի շրջանում հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան:
Նորայր Շողիկյան