Մոսկովյան պայմանավորվածությունները կդառնան դեպի տևական հրադադար տանող առաջին քայլը. Քերի Քավանո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցման մասին մոսկովյան պայմանավորվածությունները կլինեն առաջին քայլը դեպի երկարատև հրադադարը Լեռնային Ղարաբաղում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Կենտուկիի համալսարանի պրոֆեսոր Քերի Քավանոն:

Միաժամանակ, նա հավելել է, որ հոկտեմբերի 10-ին կրակի դադարեցման համաձայնությունը «շատ ոգևորող քայլ է»:

Նախկին պաշտոնյան կարծում է, որ այս հրադադարը կարող է պայմանական լինել, հաջորդ քայլը կարող է լինել ներկա դադարը պահպանելով մշտական հրադադարի ավելի լայն քննարկումը: «Սա առաջին քայլն է դեպի համաձայնագիրը, սակայն հետագա համաձայնագիրը չի լինի հակամարտության լուծումը, այլ կլինի կրակի երկարատև դադարեցումը»,- ասել է Քավանոն, որը2000-ականների սկզբին կարևոր դեր էր կատարում այս հակամարտության կարգավորման նպատակին ուղղված միջնորդական ջանքերում:

Նա հույս է հայտնել, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում կսկսվեն «ավելի աշխույժ» բանակցություններ: Հետագայում հնարավոր կլինի բանակցությունները կենտրոնացնել ոչ միայն կրակի դադարեցման, այլև հենց հակամարտության լուծման ուղղությամբ:

«Դա մոտ ժամանակում չի լինի: Շատ դժվար է փոխզիջումային լուծում ստեղծել նման ինտենսիվ ռազմական գործողություններից հետո»,- ասել է ԼՂ հարցով բանակցությունների ամերիկացի նախկին համանախագահը:

Հայերեն English

Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է

Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է

23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին