Ռուսական Wargonzo նախագիծը լուսանկար է հրապարակել Հադրութից. ԼՐԱՑՎԱԾ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական Wargonzo նախագծի լրագրողները տելեգրամի ալիքում լուսանկար են հրապարակել Հադրութից՝«Ինչ-որ մեկը Հադրութն է վերցրե՞լ»մեկնաբանությամբ:

«Ալիևը հայտարարել է, թե վերցրել է Հադրութը: Wargonzo նախագծի թիմը հենց նոր վերադարձել է այնտեղից: Քաղաքը Պաշտպանության բանակի վերահսկողության տակ է»,- նշված է նախագծի տելեգրամի ալիքում:

Հադրութում իր լինելու մասին է հայտնել նաև ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Ես հենց հիմա Հադրութում եմ և «չգիտես ինչու» միայն հայերի եմ տեսնում»,-տեղեկացնում է Հովհաննիսյանը։

Արցախի պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել Հադրութից.

Ավելի վաղԱրցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը նշել էր, որԱրցախի Հադրութ քաղաքը գրավելու մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը բացարձակ սուտ է:

Հայերեն English Русский