Հասարակական

Հադրութը գրավելու մասին Ալիևի հայտարարությունը բացարձակ սուտ է

1 րոպեի ընթերցում

Հադրութը գրավելու մասին Ալիևի հայտարարությունը բացարձակ սուտ է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հադրութ քաղաքը գրավելու մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը բացարձակ սուտ է: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները ոչ գիտական ֆանտաստիկայի ժանրից են:

«Իլհամ Ալիևի հերթական ցննդաբանությունը, թե իբր Հադրութը գրավել են, իրականությունից հեռու է այնքան, որքան ադրբեջանական ահաբեկված զորքը Հադրութից: Այսինքն տասնյակ կիլոմետրեր»,-նշում է Պողոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում