ԵԱՏՄ երկրները կլինեն առաջիններից, որ կստանան COVID-19-ի ռուսական պատվաստանյութը. ՌԴ վարչապետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՏՄ երկրները նախատեսվում է, որ կլինեն առաջիններից, որոնք կստանան կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ Երևանում եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ընդլայնված կազմով հանդիպմանը:
Նա հիշեցրեց, որ օգոստոսին Ռուսաստանում գրանցվել է աշխարհում առաջին պատվաստանյութը՝ կորոնավիրուսի դեմ: «Մենք արդեն հնարավորություն ենք ստեղծում քաղաքացիների զանգվածային պատվաստման համար տարեվերջին: Կարծում ենք, որ ԵԱՏՄ-ի մեր գործընկերը պետք է լինեն առաջին երկրներից, որոնք կստանան ռուսական պատվաստանյութը՝ Ռուսաստանում զանգվածային պատվաստումների մեկնարկից հետո»,-ասաց Միշուստինը:
Երևանում հոկտեմբերի 9-ին անցկացվեց Եվրասիական միջկառավարական խորհրդի հանդիպումը՝ նեղ և ընդլայնված կազմերով: Նեղ կազմով հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի կառավարությունների ղեկավարները և ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
Աննա Գրիգորյան