Հասարակական

Քարդաշյանն օգտագործում է աստղային ուժը՝ Արցախի հարցով ԱՄՆ-ի վրա ազդեցության համար. The Hill

4 րոպեի ընթերցում

Քարդաշյանն օգտագործում է աստղային ուժը՝ Արցախի հարցով ԱՄՆ-ի վրա ազդեցության համար. The Hill

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն այնպես է անում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անի ավելին ՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի պայմաններում Հայաստանին աջակցելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրել է The Hill-ը:

The Hill-ը նկատել է, որ հայկական արմատներով հեռուստաաստղը սոցիալական ցանցի իր միլիոնավոր հետևորդներին կոչ է անում պահանջել Կոնգրեսից, որ դատապարտի Ադրբեջանին՝ որպես պատերազմը հրահրողի և Թուրքիային՝ հակամարտությանը միջամտելու համար:

Լրատվամիջոցը գրել է, որ Քարդաշյան Ուեսթը, որն անմիջական կապ ունի Թրամփի փեսա, ավագ խորհրդատու Ջարեդ Քուշների հետ, ունի ներուժ ՝ մղելու վարչակազմին՝ ավելի ակտիվ, հստակ դիրքորոշում ստանձնելու համար: The Hill-ը նշել է, որ Քարդաշյանի ջանքերի ետևում կանգնած է Լոս Անջելեսում բնակվող «Էմմիի»-ի մրցանակակիր, «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը, որը կոչ է անում ավելի շատ աջակցել Հայաստանին:

Էրիկ Էսրայելյանն իր հարցազրույցներից մեկում ասել է. «Համապատասխան միջազգային ուշադրության բացակայության պայմաններում ներկայիս իրավիճակը հիասթափեցնող է շատ մարդկանց համար»:

Նա նշել է, որ իր ընկերները՝ օրինակ՝ Քիմ Քարդաշյանը, նրա ընտանիքը, քույրերն ու եղբայրները, Շերը, Սերժ Թանկյանը, Ալեքսիս Օհանյանը ունեն ավելի մեծ հարթակ, քան ինքը: «Բայց ես ունակ եմ բոլորին միասին հավաքել… և ինձ համար պատիվ է, որ բոլորը հետաքրքրվում են և հարցնում, թե ինչ կարող են անել»,-ասել է Էսրայելյանը:

Լրատվամիջոցը նկատել է՝ տարածաշրջանային փորձագետները կարծում են, որ Քիմ Քարդաշյան Ուեսթի մեծ ներգրավվածությունը կարող է ազդեցություն ունենալ այս հարցում ԱՄՆ-ի դիրքորոշման վրա:

Արցախիհետշփմանգծիողջերկայնքովսեպտեմբերի27-իվաղառավոտյանԱդրբեջաննակտիվռազմականգործողություններէսկսել:Հրետակոծվումևհրթիռակոծվումեննաևխաղաղբնակավայրերը,այդթվում՝մայրաքաղաքՍտեփանակերտըևՇուշին:ԱդրբեջանիզինուժըթիրախավորելէնաևՀՀզինվորականևքաղաքացիականենթակառուցվածքները:ԱրցախումևՀայաստանումԱդրբեջանիսանձազերծածագրեսիայի,ողջզինանոցիկիրառման՝հրետակոծման,ԱԹՍհարվածներիևհրթիռակոծմանհետևանքով21քաղաքացիականանձէզոհվել,վիրավորվել80-իցավելին:ԱրցախիդեմԱդրբեջանիսանձազերծածպատերազմումհայկականկողմիցզոհվելէ350զինծառայողևկամավորական:

Հայկականկողմըոչնչացրելէհակառակորդի4 069զինծառայողիևահաբեկչի:Թշնամուկորուստներնեն՝145ԱԹՍ, 16ուղղաթիռ, 17ինքնաթիռ, 496միավորզրահատեխնիկաև4ՏՈՍ:

Առկաենհաստատվածտեղեկություններ,որԱդրբեջանիզինուժիկազմումհայկականկողմիդեմմարտերիմեջեննաևՍիրիայիցԹուրքիայիմիջոցովբերվածվարձկաններ:ՖրանսիայինախագահՄակրոնըհաստատելէ,որտիրապետումէլուրջփաստերիայդմասին.ջիհադականներըկապերունեն«Իսլամականպետություն»ահաբեկչականխմբավորմանհետ:ՎարձկաններիներգրավվածությանմասինփաստերիէտիրապետումնաևՌուսաստանը:ԱյդմասինհայտարարելէնաևաղբյուրըԱՄՆպաշտպանությաննախարարությունից:ՍիրիայինախագահԲաշարԱլ-Ասադընշելէ,որԴամասկոսըկարողէհաստատել՝ԹուրքիանՍիրիայիցՂարաբաղէուղարկելջիհադականների:

Պատրաստեց Աննա Գրիգորյանը

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում