Թուրքիան շատ գործնական դեր է ունեցել վարձկանների հավաքագրման գործընթացում. Ավետ Ադոնց

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հանրությունը քաջատեղյակ է, որ այս պարտադրված կամ հրահրված պատերազմը Թուրքիայի հետ համատեղ կերպով նախապես ծրագրված է եղել: Դա ակնհայտ էր և փաստերով ապացուցված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին նշել է ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հնդկական «WION»-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած գործողություններին:

-Բախումների ընթացքում ի՞նչ տեսակի միջազգային աջակցություն եք ստանում: Գիտենք, որ տարածաշրջանը բաժանված էկան երկրներ, որ աջակցում են ձեզ, և կան այնպիսիք, որոնք չեն աջակցում, այստեղ խոսքը հատկապես վերաբերում է Թուրքիային։ Ուստի խնդրում ենք մանրամասներ տրամադրել ձեզ ցուցաբերվող աջակցության մասին, և հատկապես՝ ինչպես եք գնահատում Հնդկաստանի աջակցությունը։

-Միջազգային հանրությունը քաջատեղյակ է, որ այս պարտադրված կամ հրահրված պատերազմը Թուրքիայի հետ համատեղ կերպով նախապես ծրագրված է եղել: Դա ակնհայտ էր և փաստերով ապացուցված: Այստեղ որևէ այլ կարծիք չի կարող լինել: Ակնհայտ է, որ անհրաժեշտ դե-եսկալացիա: Միջազգային հանրությունը, առաջնորդները լարվածությունը թուլացնելու, ռազմական գործողությունները դադարեցնելու կոչեր են անում, սակայն այդ բոլոր կոչերը հասցեագրված են Ադրբեջանին և Թուրքիային, քանի որ Թուրքիայի ներգրավվածությունն Ադրբեջանի կողմից սանձազերծված այս ռազմական գործողություններում չափազանց մեծ է, և սա քաղաքական քարտեզի այս հատվածում նոր գործոն է: Նրանք գործնականորեն այնտեղ են, նրանք օժանդակում, աջակցում են Ադրբեջանին ոչ միայն քաղաքականապես, այլև շատ գործնականորեն. ես նկատի ունեմ նրանց ռազմական ներկայությունը, նրանց զենքերը, օդանավերը, դրոնները և, իհարկե, ռազմական անձնակազմը:

-Մենք լուրեր ենք ստանում Թուրքիայի կողմից այս մարտերին ջիհադիստների տեղափոխման վերաբերյալ: Ինչ կասեք այս առնչությամբ, այդ լուրերն արժանահավա՞տ են:

-Դա հարցականի տակ չի դրվում: Եթե տարբեր անձինք, լրատվամիջոցներ, նույնիսկ որոշ երկրներ սկզբում որոշակի կասկածներ ունեին այդ հաղորդումների, սակայն, այժմ այդ կասկածները լիովին փարատվել են: Ես խոսում եմ ոչ միայն ջիհադիստներին, այլև Սիրիայի հյուսիսային հատվածի տարբեր վարձկանների մասին, որոնք հավաքագրվել և տեղափոխվել են Ադրբեջան, և Թուրքիան շատ գործնական դեր է ունեցել այդ հավաքագրման գործընթացում: Թվերը տատանվում են հազարից հինգ հազարի միջակայքում, սակայն փաստերից ակնհայտ և ապացուցված է դառնում, որ նրանք արդեն իսկ այնտեղ են, կռվում են Արցախի ժողովրդի, Արցախի Պաշտպանության բանակի դեմ:

Հայերեն English Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա