Քաղաքականություն

ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ եզակի փաստաթուղթ է. Կոսաչով

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ եզակի փաստաթուղթ է. Կոսաչով

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի կարծիքով` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հույս է ներշնչում տարածաշրջանում իրավիճակի կարգավորման համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կոսաչովը այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ես համարում եմ, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների կողմից արված հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ոչ միայն կարևոր է, այլև իր տեսակով եզակի փաստաթուղթ է՝ հաշվի առնելով առաջին հերթին այն քաղաքական և դիվանագիտական ֆոնը, որի շուրջ երեք երկրների ղեկավարները կարողացան պայմանավորվածություն ձեռք բերել ԼՂ հակամարտության վերաբերյալ դիրքորոշումների համաձայնեցման շուրջ», - գրել է Կոսաչովը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնըհանդես են եկել հայտարարությամբ՝ ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի շուրջ, որում հայտարարել են անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և Հայաստանը և Ադրբեջանը իրենց վրա վերցնեն կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսելու պարտավորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում