Հասարակական

ՊԲ-ն խոցել է հակառակորդի երրորդ ինքնաթիռը

2 րոպեի ընթերցում

ՊԲ-ն խոցել է հակառակորդի երրորդ ինքնաթիռը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի ևս մեկ ինքնաթիռ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

«Հակառակորդի ևս մեկ ինքնաթիռ խոցվեց․․․ օդուժաթափ», - գրել է նա:

Մինչ այդ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ին ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային և հարավ-արևելյան ուղղություններում խոցել են 1 ինքնաթիռ և ևս 1 ուղղաթիռ:

Ավելի վաղ ՊԲ-ն խոցել էր ևս մեկ ինքնաթիռ: Այսպիսով, հակառակորդի խոցված ինքնաթիռների թիվը հասել է երեքի:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն:

Հայկական զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային շուրջ 1280 կորուստ և 2700 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 90ԱԹՍ, 12 ուղղաթիռ, 181զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ,2«Սմերչ», 3 ՏՈՍ-1Ածանր հրանետային համակարգ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում