Փաստ մեկնաբանությամբ

Քաղաքագետի համոզմամբ՝ Հայաստանի տարածքը ռմբակոծելով Ադրբեջանը մարտահրավեր նետեց նաև ՀՀ դաշնակիցներին

4 րոպեի ընթերցում

Քաղաքագետի համոզմամբ՝ Հայաստանի տարածքը ռմբակոծելով Ադրբեջանը մարտահրավեր նետեց նաև ՀՀ դաշնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Նարեկ Մինասյանի կարծիքով, Թուրքիայի կողմից անվերապահ աջակցություն ստանալով, Հայաստանի տարածքը ռմբակոծելով, փաստացի, Ադրբեջանը մարտահրավեր է նետում նաև Հայաստանի դաշնակիցներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Նարեկ Մինասյանը նշեց, որ Հայաստանի տարածքը ռմբակոծելով՝ Ադրբեջանը հետապնդում է մի շարք քարոզչական նպատակներ: Մասնավորապես, փորձում է պարտվողական տրամադրություններ տարածել Հայաստանում, ազդել հանրային տրամադրությունների վրա, միևնույն ժամանակ Ադրբեջանը խնդիր ունի սեփական ժողովրդին ոգևորելու:

«Թե՛ Արցախի հանդեպ ագրեսիան, թե՛ Հայաստանի տարածքի ռմբակոծումը, միջազգային իրավունքի լրջագույն ոտնահարում է Ադրբեջանի կողմից: Փաստացի, թե՛ համանախագահողների, թե՛ միջազգային կազմակերպությունների՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ կոչերը մնում են անպատասխան: Ավելին, Ադրբեջանը գնում է իրավիճակի սրման և ռազմական գործողությունների աշխարհագրության ընդլայնման»,-նշեց Նարեկ Մինասյանն՝ անդրադառնալով սահմանային իրադարձությունների առնչությամբ միջազգային հանրության գնահատականներին:

Քաղաքագետն, ով այժմ Արցախում է, անդրադարձավ նաև այնտեղ տիրող իրավիճակին: Նա կարևորեց այն, որ բնակչությունը հետևում է անվտանգության վերաբերյալ բոլոր ցուցումներին, միևնույն ժամանակ երկրում իրականացվում է տարբեր ոլորտների գործունեության վերակազմակերպում: Շատերը զորակոչվել են, մի շարք խմբեր էլ կամավորագրվում են՝ տարբեր բնույթի հանրային անհրաժեշտ աշխատանքներ կատարելու համար:

«Վախ, խուճապ չի նկատվում արցախցիների մոտ, ինչը բավական կարևոր ցուցիչ է. սահմանագծից ստացվող նորություններն էլ միայն ոգևորում են բնակիչներին»,-հավելեց քաղաքագետը։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 790 կորուստ և 1900 վիրավոր: Հակառակորդը կորցրել է «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ, տասնյակ այլ հրետանային ու հակատանկային միջոցներ, 2 «ՏՕՍ 1» տիպի հրանետ 75 անօդաչու թռչող սարք, 7 ուղղաթիռ, 151 տանկ և զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 10 զրահափոխադրիչ:

Մարիամ Ավանեսյան

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների փառատոնը

Տնտեսություն

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների փառատոնը

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Հայաստան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստան

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

Հայաստան

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Հայաստան

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում