Կոսաչովը ծայրաստիճան վտանգավոր է որակել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը ծայրաստիճան վտանգավոր է որակել Լեռնային Ղարաբաղում իրավիճակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Вместе-РФ»-ին տված հարցազրույցում Կոսաչովը ասել է, որ իրավիճակը վտանգավոր է՝ հաշվի առնելով այն փաստը, որ այս հակամարտության ընթացքում արձակված յուրաքանչյուր նոր փամփուշտ հանգեցնում է պատասխան գործողությունների:

«Եվ փակ ցիկլ է առաջանում: Ահա թե ինչու միշտ ասել ենք, և դա մեզ հաստատեցին ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում, որ անհրաժեշտ է ինչ-որ կերպ լուծել այս հակամարտությունը, բացի ռազմական ճանապարհից», - ասել է Կոսաչովը:

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահի խոսքով՝ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերը համաձայն են, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում:

Նա հայտարարել է, որ որքան երկար շարունակվի ուժերի բախումը, այնքան քիչ տեղ կմնա բանակցային սեղանի շուրջ նստելու համար:

Բացի այդ, խորհրդարանականը կարևորել է արտաքին դերակատարների դերը `միևնույն ժամանակ շեշտելով, որ նրանք չպետք է փորձեն զարգացնել այդ հակամարտությունը իրենց սեփական շահերից ելնելով :

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 790 կորուստ և 1900 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 72 անօդաչու թռչող սարք, 7 ուղղաթիռ, 137 տանկ և զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ:

Հայերեն Русский

ՀՀ-ում առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Սյունքի մարզետի հետ

Ազգային ժողովում տեղի է ունեցել Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստը

Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային առևտրային կապերի խթանման կարևորությունը, որը համահունչ է նախարարության նոր գործառույթների հետ

Թբիլիսիի կենտրոնում Ռուսաստանի քաղաքացի է սպանվել

Վարչապետը և նախագահը հանդիպել են ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Ռուսական կողմը հայտնել է, որ Բիշքեկում նախատեսվում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Իջևանում քննարկվել են մարզային հեռուստաընկերությունների արդի մարտահրավերները և զարգացման հնարավորությունները

Նորվեգիայի թագավորի մահից հետո հազարավոր մարդիկ հավաքվել են Օսլոյի թագավորական պալատի դիմաց

Պակիստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ