Հասարակական

Արցախը պարենային դեֆիցիտի առաջացման վտանգ չունի. Գրիգորի Մարտիրոսյան

1 րոպեի ընթերցում

Արցախը պարենային դեֆիցիտի առաջացման վտանգ չունի. Գրիգորի Մարտիրոսյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի բոլոր այն բնակավայրերում, որոնցում խաղաղ բնակչությունը հակառակորդի կողմից ենթարկվել է հրետակոծության կամ այլ բնույթի հարձակումների, իրականացվել է բնակչության պատսպարում, ապա նաև տարհանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Պետք է նշեմ, որ և պատսպարված, և տարահանված բնակչությունը գտնվում է Կառավարության և օպերատիվ խմբի ուշադրության կենտրոնում: Բոլոր խնդիրները, ըստ դրանց առաջացման լուծվում են: Տարահանված մարդիկ պետության հաշվին ապահովված են անհրաժեշտ պարագաներով՝ սննդամթերքով և նյութական այլ աջակցությամբ: Տարահանված բնակչությունը տեղավորվել է Արցախի Հանրապետության այլ բնակավայրերում, հիմնականում օգտագործվել է հյուրանոցային ֆոնդը»,- նշեց պետնախարարը:

Նա ընդգծեց, որ Արցախը ապահովված է բոլոր անհրաժեշտ ապրանքներով, այս պահին որևէ պարենային դեֆիցիտի առաջացման վտանգ չունի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում