Հասարակական

Աշխարհը չպետք է հանդուրժի Թուրքիայի օդուժի լկտի գործողությունը Ադրբեջանի տարածքից. թուրքագետ

2 րոպեի ընթերցում

Աշխարհը չպետք է հանդուրժի Թուրքիայի օդուժի  լկտի գործողությունը Ադրբեջանի տարածքից. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքագետ Արամ Անանյանը վստահ է, որ աշխարհը չպետք է հանդուրժի Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչների կողմից Ադրբեջանի տարածքից ՀՀ օդային տարածքում ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչի խոցումը:

Այս մասին Անանյանն ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Եթե աշխարհը հանդուրժելու է Թուրքիայի օդուժի լկտի գործողությունը Ադրբեջանի տարածքից, ապա եկեք արձանագրենք մի փաստ, որ, ըստ էության, Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող երկրի կողմից ենթարկվում է հարձակման: Այս ամենինպետք է արձագանքեն թե՛ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, թե՛ ՀԱՊԿ անդամները», - նշեց Անանյանը՝ հավելելով, որ տեղի ունեցածից հետո պետք է պարզել, թե այսուհետ Ադրբեջանը հանդես է գալիս որպես անկախ պետություն, թե որպես Թուրքիայի մաս:

Թուրքագետի դիտարկմամբ՝ Թուրքիան պատրաստ է մինչև վերջին ադրբեջանցին պատերազմել Հայաստանի դեմ, և այս հարձակումըպետք է ցրի աշխարհի բոլոր պատրանքները, թեռազմական գործողություններն ընթանում են միայն Արցախի և Ադրբեջանի միջև:

Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները սեպտեմբերի 29-ին, ժամը 10:30-ից օդ էին բարձրացել Ադրբեջանի Հանրապետության «Գյանջա» օդանավակայանից և ապահովում էին Ադրբեջանի «Դալյար» օդանավակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիք, Սոթք տարածաշրջաններում տեղակայված ՀՀ բնակավայրերի և ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 և թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները:

Մարտական խնդիրը կատարելիս հակաօդային և օդային մարտերի ընթացքում Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է:

Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը, ըստ օբյեկտիվ հսկման միջոցների, գտնվել է 60 կմ խորության, 8200 մետր բարձրության վրա:

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում