Հասարակական

ԱԻ նախարարն այցելել է Արցախ

1 րոպեի ընթերցում

ԱԻ նախարարն այցելել է Արցախ

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Արցախ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱՀ ԱԻ պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ Ֆելիքս Ցոլակյանը շրջել է ծառայության վարչական տարածքով, ծանոթացել ծառայության պայմաններին, զրուցել համահավաք վաշտի անձնակազմի հետ, որի ծառայողները պատրաստվում են առաջիկայում՝ ըստ անհրաժեշտության, մեկնել առաջնագիծ։

«Ուզում էի իմ աչքերով տեսնեի, թե ինչ է կատարվում Արցախում: Տագնապային տրամադրություն չկա։ Տղաները շատ մեծ ոգևորությամբ պատրաստ են հայրենիքի պաշտպանությանը»,- ասել է նախարար Ցոլակյանը:

Ֆելիքս Ցոլակյանն անփորձանք ծառայություն է մաղթել անձնակազմին՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ ցանկացած իրավիճակում Հայաստանն Արցախի կողքին է, նախարարությունն էլ պատրաստ է մշտապես աջակցել Արցախի գործընկեր կառույցին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում