Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Վարդենիսում ռուսական կապիտալով ընկերությունը դադարեցրել է աշխատանքը

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան հարվածել է նաև Հայաստանում ռուսական կապիտալով գործող ընկերության գործունեությանը. ադրբեջանական բանակի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով դադարեցվել են բոլոր կարգի աշխատանքները ռուսական «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության կողմից շահագործվող Սոթքի ոսկու հանքավայրում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության պատասխանատու Ռուզաննա Գրիգորյանը, հանքավայրում աշխատանքները դադարեցվել են կիրակի առավոտվանից սկսած, երբ սկսվել են ռազմական գործողությունները: «Ընկերության տնօրինությունը դադարեցրել է աշխատանքները, որպեսզի ապահովի անձնակազմի անվտանգությունը: Քանի դեռ պահպանվում է հանքի տարածքի հրետակոծության սպառնալիքը, հանքավայրում աշխատանքները չեն վերսկսվի»,-ներկայացրեց Ռուզաննա Գրիգորյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա, ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել են նաև Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի Զինված ուժերին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական կողմն ունի 84 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Հակառակորդը կորցրել է 50 անօդաչու թռչող սարք, 6 ուղղաթիռ, 85 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ: Սեպտեմբերի 29-ին ՊԲ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը կորցրել է ևս 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն English Русский

Ծրարի կամ քվեաթերթիկի վրա որևէ գրառում կատարելու դեպքում քվեն կդառնա անվավեր. ԿԸՀ քարտուղար

Ստացված դիմումները, բողոքները և դրանց քննարկման արդյունքները

Վարչապետ Փաշինյանն իր քաղաքացիական պարտքն է կատարում 8/20 ընտրատեղամասում

Նարեկ Կարապետյանը քվեարկել է հանուն ուժեղ և վերակառուցվող Հայաստանի

Գյումրիում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է սահմանված ժամին

ԱԺ ընտրությունների քվեարկության կարգը. մանրամասնում է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը

Ժամը 8։00-ից բոլոր ընտրատեղամասերը բնականոն աշխատում են. ԿԸՀ նախագահ

ՀՀ ՄԻՊ աշխատակազմում վաղ առավոտից իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում

ԱԺ ընտրությունների ընթացքը. ներկայացնում է ԿԸՀ նախագահը

Հայաստանն ընտրում է. մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը