ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է Վարդենիսում ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից այրված քաղաքացիական ավտոբուսի լուսանկարները:
Ավտոբուսի հրդեհից զոհեր և վիրավորներ չկան:
Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։ Հակառակորդի այս գործողությանը նախորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապատեղեկատվությունը, թե, իբր, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Վարդենիսի շրջանից հրթիռակոծել են Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը։
Հակառակորդը Վարդենիսում ԱԹՍ-ով հարվածներ է հասցրել քաղաքացիական ավտոբուսին, այն այրվել է: