Հասարակական

Կենտրոն վարչական շրջանի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

1 րոպեի ընթերցում

Կենտրոն վարչական շրջանի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 1-ին ժամը 08:00-ից մինչև հոկտեմբերի 2-ը ժամը 19:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հերացի, Ալ.Մանուկյան, Չարենցի, Այգեստան, Սայաթ-Նովայի, Շ.Տալյան, Վրացյան, Եր.Քոչարի, Վարդանանց, Զավարյան, Քաջազնունու փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում