ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1929 թ. սեպտեմբերի 29-ին մահացել է Հովհաննես Հովհաննիսյանը՝ հայ բանաստեղծ:
- 1951 թ. սեպտեմբերի 29-ին մահացել է Հայկ Գյուլիքեւխյանը՝ հայ գրականագետ, փիլիսոփա, հասարակական գործիչ, պրոֆեսոր (1929), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
- 1979 թ. սեպտեմբերի 29-ին մահացել է Սուրեն Քոչարյանը՝ խորհրդային էստրադայի արտիստ, ասմունքող։ ՀԽՍՀ (1945) եւ ՌԽՖՍՀ (1967) ժողովրդական արտիստ։ Արժանացել է ԽՍՀՄ (Ստալինյան մրցանակ, 1951), ՀԽՍՀ (1975) պետական մրցանակների, պարգեւատրվել «Պատվո նշան» շքանշանով։
- 2001 թ. սեպտեմբերի 29-ին մահացել է Վարդան Մուսախանյանը՝ ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու։
- 1571 թ. սեպտեմբերի 29-ին ծնվել է Կարավաջոն՝ Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի մեծ գեղանկարիչ (մահ.՝ 1610 թ.):
- 1901 թ. սեպտեմբերի 29-ին ծնվել է Էնրիկո Ֆերմին՝ իտալացի նշանավոր ֆիզիկոս, մաթեմատիկոս (մահ.՝ 1954 թ.):
- 1911 թ. սեպտեմբերի 29-ին սկսվեց իտալա-թուրքական պատերազմը:
- 1954 թ. սեպտեմբերի 29-ին Փարիզում ստեղծվեց Ատոմային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունը:
- 1957 թ. սեպտեմբերի 29-ին Չելյաբինսկի մարզի Օզյորսկ ավանի «Մայակ» գործարանում տեղի ունեցավ ատոմային վթար:
- 1976 թ. սեպտեմբերի 29-ին ծնվել է Անդրեյ Շեւչենկոն՝ ուկրաինացի ճանաչված ֆուտբոլիստ:
- Սեպտեմբերի 29-ը Սուրճի համաշխարհային օրն է:
Մ. Ա.