Քաղաքականություն

ՀՀ դեսպանը դատապարտել է Վրաստանի խորհրդարանի ադրբեջանցի պատգամավորների ռազմատենչ հայտարարությունները

1 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանը դատապարտել է Վրաստանի խորհրդարանի ադրբեջանցի պատգամավորների ռազմատենչ հայտարարությունները

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հարցազրույցներ է տվել վրացական առաջատար Ռուսթավի 2, Իմեդի և Վրաստանի հանրային հեռուստաընկերություն լրատվամիջոցներին՝ անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային, Թուրքիայի ապակառուցողական գործողություններին, Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործման փաստին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորմանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հարցազրույցներում դեսպանը դատապարտել է Վրաստանի խորհրդարանի՝ ազգությամբ ադրբեջանցի պատգամավորների ռազմատենչ հայտարարությունները` նշելով, որ բազմազգ Վրաստանն այն երկիրը չէ, որի խորհրդարանի պատգամավորները կարող են նմանօրինակ հայտարարություններ իրենց թույլ տալ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում