Մատվիենկոն հակամարտող կողմերին կոչ է անում դադարեցնել կրակը և վերադառնալ բանակցությունների

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի, ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի հետ:

«Որպես ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ, կցանկանայի իմ անկեղծ ու խորը մտահոգությունը հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող ողբերգական իրադարձությունների առնչությամբ: Իրավիճակը չափազանց վտանգավոր է, այն հղի է Ադրբեջանի և Հայաստանի միջև լայնամասշտաբ ռազմական բախման վերաճման վտանգով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է նա:

Վալենտինա Մատվիենկոն ընդգծել է, որ այս կոնֆլիկտը չունի ռազմական լուծում: Այս առնչությամբ նա կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը և վերադառնալ բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով:

«Ցանկացած էսկալացիա կնշանակի միայն նոր զոհեր, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում»,-նշել է Վալենտինա Մատվիենկոն՝ կոչ անելով աշխարհի բոլոր պատասխանատու ուժերին զերծ մնալ այս կոնֆլիկտում ցանկացած միջամտությունից:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 31 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա:

Հայերեն English Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար