Բնակչության նկատմամբ Ադրբեջանի հարձակումները միջազգային իրավունքի բացարձակ ոտնահարումներ են․ ՀՀ ՄԻՊ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ Ադրբեջանի թիրախային զինված հարձակումները Ժնևի կոնվենցիաների և միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի բացարձակ ոտնահարումներ են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին իր հայտարարության մեջ նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Այսօր վաղ առավոտից Ադրբեջանի նախաձեռնած լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով մարդկային կորուստներ և զգալի վնասներ են պատճառվել Լեռնային Ղարաբաղի(Արցախ)խաղաղ բնակչությանը: Մարտակերտը, Մարտունին, Ստեփանակերտը և այլ քաղաքներ, շատ գյուղեր խոշոր տրամաչափի հրետակոծության տակ են:

Ըստ Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանի (Օմբուդսման) հաղորդման՝ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում մեկ երեխա ու մեկ կին սպանվել են և վիրավորվել երկու քաղաքացի: Քաղաքացիական բնակչությանը պատճառված վնասների այլ դեպքեր նույնպես արձանագրվել են:

Պաշտոնական և բոլոր մեդիա հրապարակումները, խաղաղ բնակչության տագնապալի հայտարարությունները վկայում են, որ հրետակոծությունն իրականացվում է թիրախավորված:

Դպրոցները, տները և քաղաքացիական այլ օբյեկտներ հարձակման տակ են առանց խտրականության(indiscriminate)՝ իրական վտանգ առաջացնելով կանանց, երեխաների և Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության կյանքի ու առողջության համար:

Մարդու իրավունքների այս կոպիտ խախտումները խախտում են Ժնևի կոնվենցիաների և միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի բացարձակ ոտնահարումներ են:

Այս ռազմական հարձակումներն առավել դատապարտելի են Նոր կորոնավիրուսի(COVID-19)համավարակի պայմաններում: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, Կորոնավիրուսի վտանգով պայմանավորված, աշխարհի բոլոր անկյուներում անհապաղ համաշխարհային հրադադարի կոչ է արել:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն ուղիղ կապի մեջ է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի և հայկական խաղաղ բնակչության հետ»,- նշված է հայտարարության մեջ:

Հայերեն English Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել