Քաղաքականություն

Lրագրողների Համահայկական համաժողովների Համակարգող խորհուրդի կոչը հայկական բոլոր լրատվամիջոցներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ/ԲԵՅՐՈՒԹ/ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լրագրողների Համահայկական համաժողովների Համակարգող խորհուրդը կոչով դիմել է հայկական բոլոր լրատվամիջոցներին՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային միասնաբար հակազդելու վերաբերյալ։ «Արմենպրեսը» մեջբերում է հայտարարության տեքստն ամբողջությամբ։

Հայկական բոլոր լրատվամիջոցներին

Ադրբեջանը միավորելով ուժերը, հերթական ագրեսիան է նախաձեռնել Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով։

Ազգային եւ պետական ինքնության պահպանման կարեւորագույն այս պահին, երբ հրամայական է դարձել ողջ հայության համախմբումը, երբ օրախնդիր է դարձել թշնամուն անբեկանելի հարված հասցնելը, մեր պարտքն ենք համարում դիմելու համայն աշխարհի հայկական լրատվամիջոցներին՝ համախմբվելու եւ մեկտեղելու ջանքերը օպերատիվ եւ օբյեկտիվ տեղեկատվությունը հասցնելու տվյալ երկրի հանրությանը, իշխանություններին, լրատվամիջոցներին, հասարակական – քաղաքական կառույցներին։

Այսօր թշնամին մեր դեմ պատերազմ է սկսել ոչ միայն զենքով ու մարդկային ռեսուրսներով, այլեւ քարոզչական բոլոր մեթոդներով ու ուղղություններով՝ տարածելով ապատեղեկատվություն ու իրենց պաշտպանական գերատեսչությունում հորինված ստահոդ, ապակողմնորոշող լուրեր։

Տեղեկատվական այս ագրեսիային հնարավոր է հակազդել միացյալ ուժերով, մեր արժեքների՝ Ազատության, Հայրենիքի, Հայրենասիրության շուրջ։

Կոչ ենք անում օր ու գիշեր ներդնել ուժերը մեր պաշտոնական աղբյուրների տեղեկատվությունը ճիշտ հասցեատերերին հասցնելու եւ ողջ հայությանը համախմբող գաղափարները տարածելու ուղղությամբ։

Լրագրողների Համահայկական համաժողովների Համակարգող խորհուրդ

Հայերեն Русский

«Ինտեր»-ը հաղթեց «Բարսելոնա»-ին ու Չեմպիոնների լիգայի եզրափակչում է

Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղում ընթանում են թիվ 26 փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Ռուսաստանի փոխարտգործնախարարը Թուրքիայի դեսպանի հետ քննարկել է իրավիճակը Ուկրաինայում և Հարավային Կովկասում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիսի 8-ին հանրային ծառայություններ կմատուցեն Տավուշի և Շիրակի մարզերում

Թուրքիան և ԱՄՆ-ն պատրաստակամություն են հայտնել նպաստել Ուկրաինայում խաղաղ գործընթացին

Գեղարքունիքի մարզային գրադարանում նշվել է Հովհաննես Շիրազի ծննդյան 111-րդ տարեդարձը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը խոստացել է դեֆոլտ թույլ չտալ

Հայկական ոլորտային կազմակերպությունները միասնական տաղավարով մասնակցում են  «ԴԵՖԵԱ 2025» պաշտպանական ցուցահանդեսին

Օտարերկրացուց սինթետիկ թմրամիջոց ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել է

Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում