Հասարակական

ՀՀ ԱԱԾ-ն զգուշացնում է ադրբեջանական հեռախոսահամարներից ապատեղեկատվություն տարածման վտանգի մասին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԱԾ-ն զգուշացնում է ադրբեջանական հեռախոսահամարներից ապատեղեկատվություն տարածման վտանգի մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է բջջային հեռախոսներին ադրբեջանական համարներից ապատեղեկատվություն տարածման վտանգի մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հայտարարության մեջ։

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ադրբեջանցիների կողմից ապատեղեկատվություն տարածելու և բնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով հնարավոր է անծանոթ բջջային հեռախոսահամարներից ստանաք SMS-հաղորդագրություններ մեր զինծառայողների և խաղաղ բնակչության շրջանում զոհերի, ինչպես նաև զինտեխնիկայի և տարածքների կորուստների վերաբերյալ:

Հետևե՛ք միայն պաշտոնական լրահոսին»,- հորդորում է ՀՀ ԱԱԾ-ն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում