Վրաստան

ՊԵԿ-ն առաջիկայում հաշվետվություն կներկայացնի. Էդվարդ Հովհաննիսյանն անդրադարձավ հարկային մուտքերին

1 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ն առաջիկայում հաշվետվություն կներկայացնի. Էդվարդ Հովհաննիսյանն անդրադարձավ հարկային մուտքերին

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն առաջիկայում կամփոփի 2020 թվականի երրորդ եռամսյակի ցուցանիշները և 9 ամիսների վերաբերյալ կներկայացնի հաշվետվություն՝ անդրադառնալով նաև հարկային հավաքագրումներին: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարկային հավաքագրումների մասին հարցին:

«Ընդհանուր առմամբ, կառավարության կողմից համավարակի բացասական ազդեցության հետևանքների պայմաններում գնահատված կատարողականների հավաքագրումը գտնվում է վերահսկողության ներքո և կառավարելի են: Եթե նկատի ունեք տարվա սկզբում ի սկզբանե նախատեսված կատարողականի կանխատեսումը և ներկայիս հավաքագրումները, ապա 8 ամսվա կտրվածքով ունենք մոտ 49 մլրդ դրամի պակաս հավաքագրում: Ենթադրում ենք, որ այդ տարբերությունը գնալով կաճի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում