Արմեն Փամբուխչյանը կզբաղեցնի Արտակարգ իրավիճակների փոխնախարարի պաշտոնը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» խմբակցության՝ մանդատից հրաժարականի դիմում ներկայացրած պատգամավոր Արմեն Փամբուխչյանը գործադիրում կզբաղեցնի Արտակարգ իրավիճակների փոխնախարարի պաշտոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փամբուխչյանն այս մասին հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«2 տարի խորհրդարանում գտնվելով՝ ես որոշում եմ կայացրել, որ ավելի արդյունավետ կարող եմ գործադիրում իմ ծառայությունները մատուցել: Եվ քաղաքական թիմը դրան տվել է հավանություն: Տեղափոխվելու եմ Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ որպես նախարարի տեղակալ»,-ասաց Փամբուխչյանը:

Նա նշեց, որ իր բնույթին ավելի բնորոշ է գործադիրում, քան օրենսդիրում աշխատանքը:

Անդրադառնալով հարցին, թե հրավերն անձամբ Նիկոլ Փաշինյանի՞ց է ստացել, Փամբուխչյանը պատասխանեց, որ ինքն է առաջարկել, առաջարկն էլ հավանության է արժանացել:

Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 17-ին մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով ետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե ետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում