Սպորտ

Տոկիոյի ՕԽ ըմբշամարտի վարկանիշային մրցաշարերը հայտնի են 

1 րոպեի ընթերցում

Տոկիոյի ՕԽ ըմբշամարտի վարկանիշային մրցաշարերը հայտնի են 

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմի հեռավար նիստ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Որոշվել է շարունակել Բելգրադում դեկտեմբերին նշանակված պատանիների և մեծահասակների աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքները։

Ազգային ֆեդերացիաները պետք է կարծիք հայտնեն մրցումների անցկացման նպատակահարմարության վերաբերյալ։ Առաջիկա օրերին նրանց կուղարկվեն համապատասխան հարցաթերթիկներ, որոնք UWW-ին կօգնեն կողմնորոշվել, գնահատել իրավիճակը:

Առցանց նիստում հաստատվել է Տոկիոյի Oլիմպիական խաղերի վարկանիշային հետագա մրցումների ցանկը։ Ուղեգրեր կշնորհվեն Լեհաստանում 2021 թ. հաջորդաբար անցկացվելիք միջազգային մրցումներում. Վոցլավ Ցիոլկովսկու (ազատ ոճ), Վլադիսլավ Պիտլյասինսկու հուշամրցաշարերում(հունահռոմեական), Լեհաստանի բաց մրցաշարում (կանանց ըմբշամարտ) և Ասիայի ու Օկեանիայի առաջնություններում:

Ֆեդերացիայի գործկոմի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում