Փաստ մեկնաբանությամբ

Բավական ճիշտ ու գրագետ հաշվարկված. Արաբագետների անդրադարձը ՀՀ ԱԳ նախարարի Եգիպտոս այցին

4 րոպեի ընթերցում

Բավական ճիշտ ու գրագետ հաշվարկված. Արաբագետների անդրադարձը ՀՀ ԱԳ նախարարի Եգիպտոս այցին

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբագետ Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ, ձևավորվել է մի իրավիճակ, երբ մեկ գծի վրա երևում են ընդհանուր շահեր Հայաստանի ու արաբական բազմաթիվ երկրների, ինչպես նաև Հունաստանի ու Կիպրոսի միջև: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում արաբագետը նշեց, որ Թուրքիայից եկող քաղաքական սպառնալիքներին արձագանքելու նպաստավոր հնարավորություններ են ստեղծվում: Դրանից բացի, այս նույն բարենպաստ միջավայրը, որը անվտանգային գործոնով պայմանավորված նպաստում է նշված բոլոր դերակատարների մերձեցմանը, զուգահեռաբար ստեղծում է ՀՀ-ի համար հնարավորություններ` ավելի սերտացնելու հարաբերությունները գործընկեր երկրնների հետ:

«ՀՀ ԱԳ նախարարի այցը Եգիպտոս, ընդհանրապես Եգիպտոսի ընտրությունը, որպես մերձավորարևելյան տարածաշրջանում նոր ռազմավարության իրացման մեկնակետ, չափազանց կարևոր էր: Պատմականորեն Եգիպտոսը եղել է այդ տարածաշրջանում անվտանգության ապահովման ծանրաքաշը: Վերջին զարգացումներում էլ տեսնում ենք, որ Եգիպտոսը փորձում է վերագտնել իր դերը, որը զգալիորեն նվազել էր: Զոհրաբ Մնացականյանի այցը, տեղի ունեցած հանդիպումները, հնչած հայտարարությունները բակավան ճիշտ ու գրագետ հաշվարկված քաղաքական ուղերձներ են պարունակում: Եվ այս ուղղությամբ Հայաստանի հետևողական քաղաքականությունն անշուշտ տալու է դրական արդյունքներ, մանավանդ, որ այս գործընթացները դեռ շարունակվելու են: Թուրքիայի դեմ արաբական աշխարհի տրամադրվածությունը խորքային հիմքեր ունի և տևական ընթացք է ունենալու»,-ասաց Արմեն Պետրոսյանը:

Արաբագետ Արաքս Փաշայանն էլ ընդգծեց այն, որ արաբական երկրների հետ Հայաստանը կարող է զարգացնել բազմակողմ հարաբերություններ ամենատարբեր ոլորտներում և բացի այդ Եգիպտոսի համար Հայաստանը որոշակի կշիռ ունեցող է, որպես ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ անդամ պետություն, Ռուսաստանի ռազմավարական դաշնակից: Նրա խոսքով, Հայաստանի և Եգիպտոսի հետ հարաբերությունները կարող են զարգանալ ռազմատեխնիկական ոլորտում, գիտակրթական, զբոսաշրջության, առողջապահության, դեղագործության, բարձր տեխնոլոգիաների և այլն:

«Հայաստանը պետք է հետևողականորեն առաջ տանի իր քաղաքականությունը: Մերձավորարևելյան նոր ռազմավարությունը, որի մասին խոսեց ԱԳ նախարարի խորհրդական Ռուբեն Կարապետյանը, միտված է վերաձևակերպելու Հայաստանի շահերն ու հետաքրքրությունները Մերձավոր Արևելքում, ստեղծելու միասնական հարթակներ այն գործընկեր պետությունների հետ, որոնց հետ Հայաստանն ունի ընդհանուր շահեր և հետաքրքրություններ»,-ասաց նա: Արաքս Փաշայանն ընդգծեց, որ այդ ռազմավարությունը հնարավոր չէ իրականացնել միայն ԱԳՆ-ի միջոցով: Դրա համար անհրաժեշտ են համազգային և համապեական ջանքեր, որպեսզի Հայաստանը բարելավի իր դիրքերը տարածաշրջանում, մանևրելու հնարավորություններ ձեռքբերի, ձևավորի խաղաքարտեր՝ առաջ տանելու իր քաղաքականությունը ՝ չեզոքացնելով բոլոր մարտահրավերները, որոնք այսօր կան և ուղղված են Հայաստանի ազգային անվտանգային համակարգի դեմ:

«Ի վերջո պետք է նշել, որ Ադրբեջանը նույնպես ակտիվ քաղաքականություն ունի իսլամական միջավայրում և Հայաստանի ջանքերը պետք է միտված լինեն չեզոքացնելու հակահայկականության հետևանքները: Մերձավոր Արևելքը մեզ համար կարևոր տարածաշրջան է: Այսուհետ Հայաստանը պետք է հատուկ ուշադրություն դարձնի Մերձավոր Արևելքին»,-ասաց նա:

Արմեն Պետրոսյանն էլ նկատեց, որ Թուրքիայի մերձավորարևելյան քաղաքականության մի որոշակի բաղադրիչ ակնհայտորեն հետապնդում է նաև հակահայկական հարցեր: Թուրքիայի կողմից հայկական հետքը պատմական հայրենիքին ամենամոտ գտնվող տարածաշրջանում իսպառ ջնջելուն միտված քայլեր են իրականացվում: Սա երկարաժամկետ քաղաքականություն է, որի առանձին դրսևորումներին ականատես ենք լինում մինչև այսօր: Ըստ նրա՝ այս առումով Հայաստանի Հանարապետության կողմից անհրաժեշտ է ռազմակավարական մոտեցում:

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Փաստ մեկնաբանությամբ

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

Փաստ մեկնաբանությամբ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Փաստ մեկնաբանությամբ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Փաստ մեկնաբանությամբ

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

Փաստ մեկնաբանությամբ

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում