Սպորտ

Ազատ ոճային ըմբիշները 12 մեդալ են նվաճել Բելառուսի միջազգային մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Ազատ ոճային ըմբիշները 12 մեդալ են նվաճել Բելառուսի միջազգային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճային ըմբիշները հաջող մասնակցություն են ունեցել միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Հայ ըմբիշները 12 մեդալեն նվաճել: Ոսկե մեդալակիրներ են դարձել` Մանվել Խնձրցյանը (57 կգ), Նարեկ Հարությունյանը (70 կգ), արծաթե` Արթուր Սարդարյանը (61 կգ), Մուշեղ Մկրտչյանը (65 կգ), Հովիկ Աղբալյանը (79 կգ), Լյովա Գևորգյանը (97 կգ), Մարտին Սիմոնյանը (125կգ) և բրոնզե` Հարություն Հովհաննիսյանը (57 կգ), Ռաֆիի Արտուշյանը (61 կգ), Արմեն Մուսիկյանը (70 կգ), Ռազմիկ Սիմոնյանը (79 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ):

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով երկարատև դադարից հետո հայ ըմբիշներն առաջին անգամ էին մասնակցում միջազգային մրցաշարի:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում