Քննարկվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման հարցը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ« 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի ատոմային էլեկտրական» ՓԲԸ և «Ռուսատոմ սերվիս» ԲԸ ընկերությունների միջև տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել խորհրդակցություն: Տեսակոնֆերանսի ընթացքում քննարկվել է թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման հարցը (2026 թվականից հետո):

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի կայքից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ներածական խոսքով հանդես են եկել «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը և «Ռուսատոմ սերվիս» ԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը:

Քննարկվել են 2020 թվականի ընթացքում ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի Շահագործման ժամկետի երկարացման (ՇԺԵ) ծրագրով իրականացված աշխատանքների միջանկյալ արդյունքները և 2021 թվականի ընթացքում սարքավորումների և համակարգերի արդիականացման աշխատանքների պլանը.

  • ակտիվ գոտու վթարային սառեցման համակարգ (ԱԳՎՍՀ),
  • ռեակտորի իրանի վերականգնողական ջերմամշակում (թրծաթողում),
  • հուսալի սնուցման համակարգ (ՀՍՀ):
Հայերեն العربية English Français Русский

Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Իսպանիայի ընդդիմությունը պահանջել է տրանսպորտի նախարարի հրաժարականը՝ 69 զոհի պատճառ դարձած վթարից հետո

Հույս ունեմ, որ ընդդիմադիր գործընկերները հետևություն արել են. Ռուբինյան

Քննարկվել են ձմռանը ճանապարհների սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպմանն ուղղված հարցեր

Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը