Կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարության առումով ամեն ինչ ճիշտ է արել. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարության առումով ամեն ինչ ճիշտ է արել, հանրությունից ոչինչ չի թաքցրել, իսկ կառավարության միջոցառումների արդյունավետությունը քննող ԱԺ հանձնաժողովի աշխատանքին դեմ չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարում պետության միջոցառումերի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ հարցին:

« ՀՀ կառավարությունը, ինչպես պարտավորվել էր, 100 տոկոսով թափանցիկ է եղել և շարունակում է թափանցիկ մնալ՝ կորոնավիրուսի հարցում: Ես ուրախ եմ հանձնաժողովի ձևավորման համար, որովհետև միշտ էլ օգտակար է նորից նայելը: Ընդհանուր առմամբ՝ ամենակարևոր ցուցիչը, որը պետք է նայենք, մեր օրական դրական դեպքերի տոկոսային հարաբերությունն է թեստերի հետ: Մենք այսօր արդեն բավական երկար ժամանակ հասել ենք մի տոկոսի, որ ամիս ու կես առաջ նույնիսկ չէինք կարող մտածել, որ կհասնենք այդ ցուցանիշին: Մեզ մոտ 5-6տոկոսն են դրական դեպքերը՝ թեստերի թվի հետ համեմատած: Սա նշանակում է, որ մենք շատ էֆեկտիվ հայտնաբերում ենք»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ կան երկրներ, որոնց օրական հրապարակվող տվյալներն ուղիղ կախվածության մեջ են Հայաստանի հրապարակած տվյալներից: Ընդ որում, Հայաստանը տվյալները հրապարակում է առավոտյան, նրանք՝ երեկոյան: Փաշինյանը նշեց, թե չի կարող նման բան լինել, որ գրաֆիկները նույն կերպ սինքրոն առաջ շարժվեն:

«Մենք որդեգրել ենք հրապարակային հետևյալ սկզբունքը՝ ասել ենք, որ պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ: Մենք դա արել ենք, անում ենք և ճիշտ ենք արել ռազմավարության առումով: Մենք ռազմավարության առումով ամեն ինչ ճիշտ ենք արել: Այդ գործընթացքում, իհարկե, եղել են նաև թերություններ, դրա հետ կապված դիտարկումներ է արել Պետական վերահսկողական ծառայությունը, ԱԺ գլխադասային հանձնաժողովը»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նկատեց, որ մի կողմից կառավարությանը մեղադրում են կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու մեջ, մյուս կողմից ասում են, որ մարդիկ դիմակ չկրեն, բացեն ամեն ինչը, չտուգանեն, կորոնավիրուս չկա: «Գալիս են, ամբիոնից ելույթ են ունենում, դիմակ չեն կրում: Կորոնավիրուսի ընթացքում մասնակցել են քարոզչությանը»,-ասաց նա:

Աննա Գրիգորյան

Հայերեն العربية English Français Русский

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը