Փաստ մեկնաբանությամբ

Ստեղծվում է հակաթուրքական առանցք. թուրքագետը Միջերկրական ծովում Թուրքիայի քաղաքականության մասին

3 րոպեի ընթերցում

Ստեղծվում է հակաթուրքական առանցք. թուրքագետը Միջերկրական ծովում Թուրքիայի քաղաքականության մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջերկրական ծովում՝ Հունաստանի ափամերձ հատվածներից հետազոտական նավի հետ կանչելը Թուրքիայի կողմից տակտիկական քայլ է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նման գնահատական տվեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Եթե մենք ընդհանուր գնահատենք Էրդողանի վերջին տարիների արտաքին քաղաքականությունը, ապա տեսնում ենք, որ ունի հետևյալ առանձնահատկությունը. նա փորձում է Թուրքիայի շուրջ լարվածությունը բարձրացնել: Նման պայմաններում նա կարող է գնալ մի փոքր հետքայլի՝ փոխարենն ակնկալելով մեծ զիջում հակառակ կողմից: Ես կարծում եմ, որ թուրքական նավի դուրս գալը հունական ծովային հատվածից հենց այդ տակտիկայի արտահայտումն է»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Թուրքագետը նկատում է՝ Միջերկրական ծովի հատվածում Թուրքիայի որդեգրած քաղաքականությունն այն է, որ ամեն կերպ ազդեցության շրջանակն ուժեղացնի, ընդլայնի: Դրան գնալով էլ՝ ստանա նյութական օգուտներ, ի դեմս այն գազի խոշոր պաշարների, որոնք կան հատակում: Թուրքիան ձգտում է գազի օգտագործման մենաշնորհը վերցնել, դառնալ գազի մատակարարման տարածաշրջանային հաբ, կենտրոն: Այնպես, որ, ըստ նրա, դրանք գործողություններ են և՛ աշխարհաքաղաքական ազդեցությունն ուժեղացնելու, և՛ էներգակիրների բնագավառում կենտրոն դառնալու նպատակով:

Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը, Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, տեղի է ունենում տարածաշրջանի մի շարք երկրներում: Թուրքիայի հաշվարկներով՝ իր գործողություններով պետք է սեփական ազդեցությունն ուժեղանա, հեղինակությունը բարձրանա, սակայն թուրքագետը նշում է, որ դա միանշանակ չէ: Զարգացումները ցույց են տալիս, որ Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիան գնաց ագրեսիվ գործողությունների, սակայն փոխարենը ստացավ եվրոպական և տարածաշրջանային երկրների համախմբում իր դեմ: Ստեղծվում է հակաթուրքական առանցք, որին մասնակցում է Հունաստանը, Կիպրոսը, Իսրայելը, Եգիպտոսը, Ֆրանսիան և այլն:

«Այնպես, որ ես չէի ասի, որ Էրդողանի ագրեսիվ քաղաքականությունը տալիս է սպասված արդյունքները»,-հավելեց թուրքագետը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի գործողություններին միջազգային արձագանքին, ապա Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ Եվրոպան ակտիվորեն խոսում է պատժամիջոցների մասին: Հավանական է, որ մեկ շաբաթ անց, երբ պետք է սկսվեն ԵՄ ղեկավար մարմինների նիստերը, Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման հարցը կբարձրացվի: Այստեղ ակտիվ դերակատարում ունի Հունաստանը, Կիպրոսը, Ֆրանսիան: Արաբական երկրների շրջանում ևս նկատվում է հակաթուրքական առանցքի ձևավորման գործընթացներ, քանի որ շատ լավ գիտակցում են թուրքական սպառնալիքները:

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Փաստ մեկնաբանությամբ

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

Փաստ մեկնաբանությամբ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Փաստ մեկնաբանությամբ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Փաստ մեկնաբանությամբ

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

Փաստ մեկնաբանությամբ

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում