Հասարակական

Իշխան Զաքարյանը հրավիրվել է ԱԱԾ 

1 րոպեի ընթերցում

Իշխան Զաքարյանը հրավիրվել է ԱԱԾ 

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գառնու տարածքում հողատարածքների ձեռքբերման օրինականությունը ստուգելու նպատակով Ազգային անվտանգության ծառայություն են հրավիրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Իշխան Զաքարյանը և գործին առնչվող այլ քաղաքացիներ։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս տեղեկությունը հաստատեցին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։

«Տվյալ հողատարծքների ձեռքբերման օրինականությունը ստուգելու նպատակով ԱԱԾ է հրավիրվել Իշխան Զաքարյանը և գործին առնչվող այլ անձինք։ Այլ մանրամասներ հայտնել չենք կարող։ Ըստ անհրաժեշտության կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն»,- ասացին ԱԱԾ-ի մամուլի կենտրոնից։

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ ԱԱԾ են հրավիրվել նաև Իշխան Զաքարյանի որդին, եղբայրը և այլք, իսկ նրանց հրավիրելը կապ ունի Գառնու տարածքում Զաքարյանների հիմնած այգու հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում