Պատգամավորներն առաջարկում են նոր օրենք կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանն ու Մերի Գալստյանն առաջարկում են նոր օրենսդրական նախաձեռնություն, որով սահմանում են տնային եւ թափառող կենդանիների, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային և ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Տարածքային կառվարման, տեղական ինքնակառվարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Մերի Գալստյանը:

«Տրվում են նշված տեսակի կենդանիների հստակ սահմանումները, դրանց հետ կապված պահանջների, դրանց տիրապետողի պարտականությունների շրջանակները, ինչպես նաև պետական կառավարման կառույցների, համապատասխան լիազոր մարմնի, ՏԻՄ-ին վերաբերող լիազորությունները և գործառույթների շրջանակները: Ինչպես նաև կարևորում ենք հանրային վերահսկողությանն առնչվող ողջ գործիքակազմի ներառումը նախագծում»,-ասաց Գալստյանն ու նշեց, որ դա մայր օրենք է:

Օրենքի տրամաբանության հիմքում ընկած է կենդանիների նկատմամբ պատասխանատու, բարեխիղճ, մարդասիրական վերաբերմունքը՝ բացառելով կենդանիներին ցավ պատճառելը, դաժան վերաբերմունքը և տեսակի առանձնահատկություններին հակասող ցանկացած վերաբերմունք: Սահմանվում է կենդանիներին տիրապետողին ներկայացվող պատասխանատվության ողջ շրջանակը, թափառող կենդանիների բռնումը կազմակերպելու պահանջները: Ներկայացված են նաև կենդանիների վաճառքի, բուծման, կացարաններում պահելուն վերաբերող բոլոր պահանջներն ու սահմանափակումները, կենդանիների քնեցմանը ներկայացվող պահանջները:

«Տնային կենդանիների հետ կապված իրավահարաբերություններում ներմուծել ենք, մասնավորապես, շների նույնականացման անձնագիր ունենալու պահանջը, ինչը արդյունավետ է լինելու հետագայում նրանց կորելու դեպքում տերերի նույնականացման գործընթացում»,-ասաց Գալստյանը:

Հարակից օրենքի նախագծերով մայր օրենքի դրույթները խախտելու համար սահմանվել է վարչական և քրեական պատասխանատվություն:

Մերի Գալստյանը, սակայն, առաջարկեց նախագծերի փաթեթի քվեարկությունը հետաձգել, քանի որ դեռևս քննարկումներ են ունենում տարբեր գերատեսչությունների հետ, հստակեցման համար կան դեռ որոշ հարցեր:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ