1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ երկրների առաջին խաղերի կազմկոմիտեն որոշել է միջոցառումն անցկացնել եկող մրցաշրջանում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Այն պետք է կայանար այս տարի Կազանում, բայց մի քանի անգամ հետաձգվեց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Կազմակերպիչները մարզական ֆեդերացիաների և ՌԴ սպորտի նախարարության հետ քննարկում են ժամկետները։ Քանի որ 2021թ․ օլիմպիական տարի է, ուստի, ամենայն հավանակությամբ, խաղերը տեղի կունենան Տոկիո-2020-ից առաջ կամ հետո։
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը