Տոկիոյում Խաղերը տեղի կունենան անկախ համավարակի հետ կապված իրավիճակից. ՄՕԿ-ի փոխնախագահ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյում Օլիմպիական խաղերը տեղի կունենան անկախ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) փոխնախագահ Ջոն Քոութսը, որի մեկնաբանությունները մեջբերում Է AFP-ն:

Տոկիոյում Օլիմպիադան պետք Է տեղի ունենար 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Սակայն կորոնավիրուսային համավարակի պատճառով մրցումները մեկ տարով հետաձգվել են եւ տեղի կուենան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը:

Քոութսը, որը նաեւ գլխավորում Է Տոկոյում Օլիմպիադայի անցկացման ՄՕԿ-ի համակարգող հանձնաժողովը, նշել Է, որ մրցումները կկայանան «կորոնավիրուսի հետ կամ առանց դրա»:

«Դրանք կլինեն Խաղեր, որոնք հաղթել են COVID-19-ը, լույս թունելի վերջում»,- ասել Է Քոութսը: Հունիսին Տոկիոյում Խաղերի կազմկոմիտեն պաշտոնապես հանդես Է եկել հաջորդ տարի մրցումների անցկացման ձեւաչափի պարզեցման օգտին:

Պլանավորվում Է, որ դրանք կկազմակերպվեն երեք բազային սկզբունքների վրա. իրավիճակի անվտանգության ապահովում, ծախսերի նվազարկում, որն անհրաժեշտ Է Տոկիոյի բնակիչների կողմից ըմբռնման համար, ինչպես նաեւ Խաղերի անցկացման ձեւաչափի պարզեցում՝ դրանք ավելի անվտանգ դարձնելու նպատակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

Չինաստանն ու ԱՄՆ-ն համաձայնել են նվազեցնել միմյանցից ներմուծվող 60 մլրդ դոլարի ապրանքների մաքսատուրքերը

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է Մեծ Բրիտանիայում ամերիկյան օբյեկտների համար մեծ ռիսկի առկայության մասին

Հնդկաստանի հյուսիսում և արևելքում ավելի քան 60 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով

ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը Ալեքսանդր Սպենդիարյանի 155-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո է կազմակերպվել

Չինաստանից երկու հսկա պանդա է ժամանել Ատլանտայի կենդանաբանական այգի

Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգը հեռարձակելու համար

Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանում հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ֆրանսուա Օլանդը խոսել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորության մասին

Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազություն

Արենի գինու փառատոն․ ծրագրերն ու առաջիկա անելիքները