Հասարակական

Գլխավոր դատախազն ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման ոլորտը համակարգող տեղակալ է նշանակել

2 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազն ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման ոլորտը համակարգող տեղակալ է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկնարկել էր դրանով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնների համալրման գործընթացը: Այդ շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի սեպտեմբերի 1-ի հրամանով Սրբուհի Գալյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, վերոնշյալ գործառույթներ իրականացնող դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթների արդյունքում ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացածհավակնորդներն ընդգրկվել էին դատախազների թեկնածուների համապատասխան ցուցակներում: Դատախազների թեկնածուները երկամսյա համապատասխան ուսումնառություն են անցել ՀՀ արդարադատության ակադեմիայում:

Այդ դասընթացներն արդեն ավարտվել են, և, ինչպես նախատեսվել էր, սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում, այսինքն առաջիկա օրերին, ՀՀ գլխավոր դատախազի կողմից նշանակումներ կկատարվեն նաև ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթներով օժտված ստորաբաժանման դատախազների պաշտոններում:

Սրբուհի Գալյանն օգոստոսի 31-ին ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում