Հասարակական

Ձորագյուղի հնագույն «Սանգառ»-ում 3 դամբարան են քանդել եւ թալանել

2 րոպեի ընթերցում

Ձորագյուղի հնագույն «Սանգառ»-ում 3 դամբարան են քանդել եւ թալանել

ԳԱՎԱՌ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի հնագույն «Սանգառ» ամրոցի տարածքում օրեր առաջ անհայտ անձինք երեք դամբարան են քանդել եւ թալանել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գեղարքունիքի մարզի պատմական միջավայրի պահպանության ծառայության պետ Գոռ Գասպարյանը, դեպքի մասին առաջինն ահազանգել է հուշարձանի տարածքի պահպանության պատասխանատուն:

«Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Ձորագյուղ համայնքի վարչական սահմաններում, հնագույն «Սանգառ» ամրոցի տարածքում, գյուղից մոտ 2 կիլոմետր արեւևմուտք գտնվող դամբարանադաշտում, որը թվագրվում է Քրիստոսից առաջ 2-1 հազարամյակում, անհայտ անձինք գանձագողության նպատակով քանդել են եւ թալանել երեք դամբարան: Պատմական միջավարի պահպանության Գեղարքունիքի մարզային ծառայությունը իրավախախտման փաստով ահազանգել է ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժանմունք: Այս տարվա ըբնթացքում, մոտ երկու ամիս առաջ հնագույն դամբարանի քանդման դեպք արձանագրվեց նաեւ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում, որի առթիվ քրեական գործ է հարուցված եւ կատարվում է նախաքննություն: Մի բան լավ է, որ վերջերս ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը, պեղելով Շողակաթի թալանված դամբարանը, այնտեղից հնագիտական որոշակի արժեք ներկայացնող նյութեր դուրս բերեց:Ամեն կերպ հարկավոր է միահամուռ ու համատեղ պայքար տանել գանձագողության նպատակով մեր պատմական հուշարձանները տակնուվրա անող, պատմական կարեւոր արժեքները ոչնչացնող անձանց դեմ»,-նշեց Գոռ Գասպարյանը:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում