ԿԳՄՍ փոխնախարարը պարզաբանել է աշակերտների՝ դասամիջոցներին դուրս գալու արգելքի վերաբերյալ որոշումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպրոտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է, թե հանրակրթական նոր չափորոշիչների համաձայն ինչու դպրոցներում աշակերտները չեն կարող դուրս գալ դասարաններից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Անդրեասյանն այս մասին ասաց մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք պետք է հստակ հասկանանք, թե որն է մեր մոտիվը, երբ դասամիջոցներին երեխաների դասարանից դուրս գալու հնարավորությունը սահմանափակում ենք։ Բոլորիս մոտիվն այն է, որ մենք հնարավորինս նվազեցնենք դպրոցում վարակի տարածման ռիսկը։ Պատկերացրեք իրավիճակ, որ դասամիջոցին երեխաները դուրս են գալիս միջանցք և տեղի է ունենում անկանոն շփում դպրոցի բոլոր երեխաների միջև։ Եթե հանկարծ մենք ունենում ենք որևէ վարակի դեպք, ապա ունենում ենք շատ մեծ հավանականություն դրա տարածման։ Սակայն, եթե մենք լոկալացնում ենք երեխաների շփումը, ապա կարողանում ենք ապահովել կրթության շարունակականությունը»,- նշեց Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ սահմանված է, որ 10 և ավելի տոկոս վարակվածության դեպքեր ունենալու դեպքում դպրոցը չի գործի որոշակի ժամանակահատված։ Փոխնախարարը շեշտեց, որ այդ կանոնները բխում են ընդհանուր համավարակի կանոններից, պետք է հասկանալ, որ բոլորը պետք է պահպանեն այդ կանոնները, եթե ցանկանում են օր առաջ վերադառնալ բնականոն կյանքի։

Անդրադառնալով գրատախտակի մոտ չգնալուն՝ Անդրեասյանն ասաց, որ շատ ուսուցիչներ կան, որ երեխաների հետ աշխատելու բազմաթիվ ձևեր գիտեն և ընդգծեց, որ այդ ձևերից է նաև բնության գրկում դաս անցկացնելը, շատ են նաև տարբեր միջավայրերում ուսումնական պրոցեսի կազմակերպումը, երբ գրատախտակի կարիք հաճախ չի էլ լինում։

«Կարծում եմ, որ շատ ակնհայտ է, թե ինչու գրատախտակին մոտենալն այդքան էլ անհրաժետ չէ։ Երեխան վերցնում է կավիճը, օգտագործում է, ապա մեկ ուրիշն է մոտենում, վերցնում է նույն կավիճն ու այդպիսով մենք ունենում ենք վարակի տարածման հավելյալ ռիսկ։ Մինչդեռ, ուղեցույցում մենք ունեք անգամ կետ, որով առաջարկվում է, որ երեխաներն անգամ միմյանց հետ իրեր չփոխանակեն, օրինակ, գիրքը, տետրը ու գրիչը, որովհետև յուրաքանչյուր հավելյալ նման շփում ռիսկի մեծացում է»,- ասաց Անդրեասյանը։

Նա ըդնգծեց, որ, երբ խոսքը 400 հազար երեխայի մասին է, ապա ամեն դպրոցում նման չկանոնակարգված շփումների հետևանքները կարող են անկանխատեսելի լինել ու զգալի։

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն English Русский

COP17-ի երկրորդ շաբաթը պետք է ցույց տա, որ քաղաքական հանձնառությունը կարող է վերածվել գործողությունների․ Համբարձում Մաթևոսյան

«Արգելոցապարկային համալիր»-ի տիրապետմանն է վերադարձվել Ջրվեժ համայնքում գտնվող 5000 քմ մակերեսով հողատարածքը. Գլխավոր դատախազություն

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցեր

Ալեն Սիմոնյանն ու Գերտ Յան Կուպմանը կարևորել են ՀՀ–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումը

Հոկտեմբերի 27-ի միջոցառումների անոնս

Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Անահիտ Մանասյան

Մոլդովայի վարչապետը Կիևում վերահաստատել է Ուկրաինային հաստատուն աջակցությունը. Moldpres

Լևոն Տեր-Պետրոսյանը ԲԿ է այցելել պլանային հետազոտության նպատակով

Դերասան Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի Beacon Award մրցանակին

Ուկրաինան ԱՄՆ-ի հետ կքննարկի Patriot համակարգերի հրթիռների մատակարարման ձգձգումը. Զելենսկի