Բժշկական որոշ ապրանքներ արտահանելիս ՊԵԿ կենտրոնական ապարատի թույլտվությունն այլևս անհրաժեշտ չէ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀպարետի 2020թ. ապրիլի 3-ի թիվ 31 որոշման` ուժը կորցրած ճանաչվելու արդյունքում Հայաստանից բժշկական նպատակներով օգտագործման ենթակա ապրանքներ արտահանելիս այսուհետ ՀՀ ՊԵԿ կենտրոնական ապարատի հատուկ թույլտվությունն անհրաժեշտ չէ` մաքսային գործառնություններ կատարելու համար:
«Միաժամանակ հայտնում ենք, որ շարունակում է գործելԵվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 21.04.2015թ. թիվ 30 որոշման 1.10 կետը,որի համաձայն` բժշկական նշանակության մի խումբ ապրանքների արտահանումը ԵԱՏՄ մաքսային տարածքից արգելվում է և (կամ) սահմանափակված էմինչև 2020թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում են ՊԵԿ-ում:
Մաքսային մարմինների կողմիցայսուհետ ուժեղացված հսկողություն է իրականացվում միայնԵվրասիական տնտեսական հանձնաժողովի վերոնշյալորոշմամբհաստատված ցանկի ապրանքների արտահանման նկատմամբ: