Հասարակական

Հիմնանորոգվում է Գավառի մշակույթի տան շենքի մի հատվածը 

1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվում է Գավառի մշակույթի տան շենքի մի հատվածը 

ԳԱՎԱՌ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ(թղթ. Խոսրով Խլղաթյան): Արդեն երկու շաբաթ Գավառ քաղաքում ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում մշակույթի տան շենքի մի հատվածում:

Ինչպես «Արմենպրես»-ինտեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից, կատարվում է շենքի ձախակողմյան մասնաշենքի ամբողջական հիմնանորոգում, դահլիճի հանդերձարանների եւ սանհանգույցի հիմնանորոգում:

Հիմնանորոգման ընթացքում իրականացվելու է նաեւ շենքի դիմային հատվածի ապակիների ամբողջական փոխարինում:

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Քյավառ Սերվիս» ՍՊԸ-ն:

Աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է 31 միլիոն 516 հազար 500 դրամ, որի

45 տոկոսը կամ 14 միլիոն 182 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 17 միլիոն 334 հազար դրամը՝ Գավառի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները կավարտվեն ընթացիկտարում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում