Արտակարգ դրության պայմաններում Խորովածի ամենամյա փառատոնի անցկացումը հարցականի տակ է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսային հիվանդության տարածման արդյունքում հայտարարված արտակարգ դրության պայմաններում Ախթալայում ամեն տարի անցկացվող Խորովածի փառատոնի կազմակերպիչները կանգնել են խնդրի առաջ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը նշեց, որ իրենք դեռ հույսը չեն կորցրել, որ Խորովածի 12-րդ փառատոնը գուցե կայանա։

«Սա կայացած և բազմաթիվ մարդկանց մոտ մեծ հետաքրքրություն առաջացնող միջոցառում է։ Հույս ունեմ, որ մեր պատկան մարմինները կփորձեն այնպես անել, որպեսզի մենք արտակարգ դրության այս պայմաններում իրականացնենք այդ փառատոնը»,- ասաց Մամուլյանը։

«Հյուսիսային դարպաս» զբոսաշրջային նախագծի համակարգող Վազգեն Խաչիկյանը հայտնեց, որ, համավարակի հետ կապված, փառատոնի ժամկետները մի փոքր խախտվել են։

«Այնուամենայնիվ, հույս ունեմ, որ պարետատան որոշումներում կլինեն մեղմացումներ, որոնք թույլ կտան իրականացնել բավականին մեծ պահանջարկ վայելող այս փառատոնը»,- նշեց Խաչիկյանը։

Խոսելով այն մասին, որ Ախթալան 2015 թվականին հռչակվեց որպես «Խորովածի միջազգային մայրաքաղաք», նա առաջարկեց օգոստոսի նախավերջին կիրակի օրը դարձնել Խորովածի միջազգային օր։

«Այդ օրը աշխարհի տարբեր կետերում գտնվող մեր հայրենակիցները, ինչպես նաև այլ քաղաքացիներ կարող են կրակ վառել, խորոված պատրաստել, ինչն էլ կմիավորի տարբեր ժողովուրդների։ Այդ օրը բոլորը կարող են լուսանկարներ, տեսանյութեր հրապարակել սոցիալական ցանցերում, ինչպես նաև #խորովածիմիջազգայինօր հեշթեգեր դնել։ Այս ամենը կնպաստի Հայաստանի և հայկական խոհանոցի հանրահռչակմանը»,- ասաց Խաչիկյանը։

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն Русский

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները