Հասարակական

ՀԱՊԿ հավաքական ուժերը «Էշելոն-2020»-ի ընթացքում ձեռնամուխ են եղել նյութատեխնիկական շրջանի ծավալմանը

2 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ հավաքական ուժերը «Էշելոն-2020»-ի ընթացքում ձեռնամուխ են եղել նյութատեխնիկական շրջանի ծավալմանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Աստրախանի երկրամասի «Կապուստին Յար» զորավարժարանում անցկացվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման համատեղ ուժերի «Էշելոն-2020» զորավարժության առաջին փուլի ընթացքում մասնակիցները ձեռնամուխ են եղել նյութատեխնիկական շրջանի բացազատմանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

Վարժանքի ընթացքում առաջին անգամ մշակվում են ռուսական զորքերի ստորաբաժանումների և օտարերկրյա զորակազմի գործնական գործողությունները, որոնք մասնակցում են ավտոմոբիլային և զրահատանկային տեխնիկայի վերանորոգման, զորքերի ծավալման ժամանակ վառելանյութի լիցքավորման և նյութական միջոցների փոխադրման վարժանքներին:

Զորավարժությունում Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ներկայացուցիչ, ավագ լեյտենանտ Սևակ Խաչատրյանի խոսքով՝ «Էշելոն-2020»-ն օգտակար է զորավարժություններին մասնակցող բոլոր կողմերի համար:

«Մենք այսօր այստեղ շատ նոր բաներ տեսանք: Սա շատ լավ ու օգտակար փորձ է մեզ համար, եթե ամեն տարի համատեղ այսպիսի զորավարժություններ լինեն, դա մեզ բոլորիս համար օգտակար կլինի»,- նշել է Խաչատրյանը:

Զորավարժություններին, որն ընթանալու է մինչև օգոստոսի 20-ը, ներգրավված է շուրջ 1000 զինծառայող և մոտ 250 միավոր զինտեխնիկա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում