Բնապահպանության և ընդերքի ՏՄ-ի արձանագրած խախտումներով պետբյուջե է մուտքագրվել 530 000 դրամ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2020 թվականի օգոստոսի 3-7-ն ընկած ժամանակահատվածում կատարած ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրել է շրջակա միջավայրին վնաս հասցնելու թվով 11 դեպք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:

«11 դեպքից 10-ով հաշվարկվել է 3 մլն 34 հազար 800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 50 հազար դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված թվով 5 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 393 հազար 500 դրամի չափով վնաս և նշանակվել է 300 հազար դրամի չափով վարչական տուգանք։ Բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրված 10 դեպքով հաշվարկվել է 3 մլն 34 հազար 800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 393 հազար 500 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և նշանակվել է 100 հազար ՀՀ դրամի չափով վարչական տուգանք»,- հայտնում են տեսչական մարմնից։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 200 հազար ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 50 հազար դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 1 գործ և նշանակվել է 181 հազար դրամի չափով վարչական տուգանք։

Ընթացիկ տարվա օգոստոսի 3-7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 530 000 ՀՀ դրամ:

Հայերեն Русский

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ