Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների առաջնության հաղթողները հայտնի են 

1 րոպեի ընթերցում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների առաջնության հաղթողները հայտնի են 

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեց Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունը:

«Արմենպրեսի»-իհաղորդմամբ` այս մասին հայտնում է հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիան: Առաջնությունն անցկացվում էր փակ դռների ետևում: Ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոններ են դարձել. Գառնիկ Հովհաննիսյանը (55 կգ), Դավիթ Գոթյանը (60 կգ), Հայկ Ասատրյանը (63 կգ), Շանթ Խաչատրյանը (67 կգ), Աշոտ Կիրակոսյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ):

Ավելի վաղ հայտնի էին դարձել նաև ազատ ոճի ըմբշամարտի չեմպիոնները. 57 կգ քաշում ոսկե մեդալ էր նվաճել Մանվել Խնձրցյանը, 61 կգ` Ռաֆիկ Արտուշյանը, 65 կգ` Տիգրան Ղազարյանը, 70 կգ` Նարեկ Հարությունյանը, 74 կգ` Դավիթ Գևորգյանը, 79 կգ` Հովիկ Աղբալյանը, 86 կգ` Համլետ Հախվերդյանը,92 կգ` Սերգեյ Սարգսյանը, 97կգ` Լյովա Գևորգյանը և125 կգ` Մարտին Սիմոնյանը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում