Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն արդեն 47 հազարից ավելի թեստ է մատակարարել

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի կողմից կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրության գործընթացն ընթանում է սահուն: Արդեն 47 հազարից ավելի թեստ է մատակարարվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը նշեց, որ որևէ խոչընդոտ կամ խնդիր այս ընթացքում չի եղել:

«Ինչպես պլանավորել էինք, օրական 2 հազար թեստ արտադրելու շրջանակում գործում ենք: Սահմանված նշաձողը պահվում է: Հավելյալ պահանջարկի մասին հարցին կարող է պատասխանել Առողջապահության նախարարությունը: Մեր կողմից կարող ենք ասել, որ եթե անհրաժեշտություն լինի, ապա պատրաստ ենք ավելին արտադրել»,-ասաց Արսեն Առաքելյանը:

Մինչ ՀՀ առողջապահության նախարարության կողմից կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրության պաշտոնական գրությունը ստանալը, ինստիտուտը կատարել էր թեստերի բոլոր անհրաժեշտ փորձարկումները: Եվ արտադրության մեկնարկին արդեն խոսվում էր թեստերի 98 տոկոս ճշգրտության մասին: Արդյո՞ք արտադրությունից հետո որակի հետ կապված խնդիրներ եղել են: Հարցին ի պատասխան Արսեն Առաքելյանը նշեց, որ այս ընթացքում որևէ խնդիր չի առաջել, ամեն դեպքում իրեն նման բան հայտնի չէ:

Թեստերի արտադրության մեկնարկից առաջ խոսվում էր նաև արտահանման հնարավորությունների մասին: Արսեն Առաքելյանը նկատեց, որ թեստերը պետք է անցնեն սերտիֆիկացման և գրանցման բավական երկար փուլ, իսկ դրա համար օրենսդրական կարգավորումներ են անհրաժեշտ: Ամեն դեպքում նա հիշեցնում է, որ ինստիտուտն արտադրող ընկերութուն չէ:

«Այս թեստերի արտադրությունը միանգամյա գործունեություն է, որն ուղղված է կորոնովիրուսի համաճարակի դեմ պայքարում մեր երկրին աջակցելուն: Մենք, որպես գիտական կազմակերպություն տվել են արդյունքը, շարունակությունը պետք է անեն արդեն համապատասխան ընկերությունները: Շատ կցանկանայի, որ հետագայում Հայաստանում ձևավորվեն ընկերություններ կամ եղած ընկերությունները կարողանային օգտագործել մեր փորձն արդեն արտադրական մասշտաբներով գործն առաջ տանելու համար: Թե չէ, դա մեր շրջանակից դուրս է, մենք գիտական հետազոտություններով ենք զբաղվում»,- ասաց նա:

Հարցին, թե ամեն դեպքում բիզնեսից հետաքրքրության նախանշաններ կա՞ն, Արսեն Առաքելյանը նշեց, որ որոշակի նախանշաններ կան, սակայն կարծես բիզնեսի մոտ սպասողական վիճակ է: Սպասում են, տեսնեն, թե ինչով կավարտվի այս փուլը:

«Կարծում եմ, որ այս փորձը կհուշի մեր կառավարությանն այն, որ գիտական ներուժը կարող է օգտակար լինել երկրի համար կարևոր հարցերում: Հույս ունենք, որ հետագայում կառավարությունն ավելի լայնորեն կօգտագործի գիտական համայնքի գիտելիքները և հնարավորությունները տարբեր խնդիրների լուծման համար»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է գիտության ոլորտի բարեփոխումներին, նոր կադրեր ներգրավելուն, ապա Արսեն Առաքելյանը նշեց, որ ոլորտը միշտ էլ կարիք ունի բարեփոխումների, բայց դա պետք է լինի մտածված, հավասարակշռված: Հիմնական խնդրի լուծումը, որ գիտական համայնքն ակնկալում է, գիտության ոլորտի ֆինանսավորման ծավալների մեծացումն է:

«Այդ պարագայում կունենանք ավելի հզոր գիտություն և ավելի մեծ հնարավորություններ: Մարդկային ներուժի ապահովման հարցի հետ կապված կարող եմ ասել, որ կարելի է օգտագործել, թե ներքին հնարավորությունները, թե մասնագետներ հրավիրել դրսից: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ դրսից մասնագետներ հրավիրելու մոդելն աշխատում է: Ամեն դեպքում դրա համար անհրաժեշտ են բավականաչափ ներդրումներ: Ասեմ, որ երիտասարդների շրջանում էլ կա հետաքրքրություն դեպի գիտությունը: Կարևորն այն է, որ ապահովվեն համապատասխան պայմանները ու հնարավորությունները, որ դա չմարի: Երիտասարդին պետք է հնարավորություն տաս, որ կարողանա ներգավվել հետազոտություններում, փորձերում: Միայն լեկցիաների մակարդակով չես կարող երիտասարդի ուշադրությունը պահել»,-հավելեց ինստիտուտի տնօրենը:

Թեստերի արտադրության հետ կապված ընդհանուր աշխատանքները սկսվել են մարտին: Բուն ֆիզիկական թեստերի մշակման գործընթացները մեկնարկել են մայիսի կեսերին: Հուլիսի սկզբին արդեն ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը ՀՀ առողջապահության նախարարությունից ստացավ կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրության պաշտոնական գրությունը, որից հետո էլ սկսվեց թեստերի արտադրության գործընթացը: ՀՀ կառավարությունը մոտ 250 հազար ԱՄՆ դոլարի չափով նյութեր է հատկացրել 100 հազարի թեստ արտադրելու համար:

Աննա Գզիրյան

Հայերեն English Русский

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

COP17-ում ներկայացվեց վիճակագրության դերը շրջակա միջավայրի պահպանության գործընթացում

Նիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններին