Կառավարությունը 2,8 մլն դոլարի մաքսային արտոնություն է տրամադրել Երևանում ՋԷԿ-ի կառուցման համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությունը 2.8 մլն դոլարի մաքսային արտոնություն է տրամադրել Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման համար, ինչպես նաև նախագիծն իրականացնելու համար ներդրվել է մոտ 270 միլիոն դոլար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասի տեղեկացնում են Կառավարությունից։

«ՋԷԿ-ում արտադրվելու է շոգեգազային ցիկլով էլեկտրաէներգիա։ Շինարարությունը սկսվել է 2019 թվականի ամռանը։ Նոր ՋԷԿ-ը լինելու է 254 ՄՎտ հզորությամբ աշխատող կայան, որն ամբողջ աշխարհում կունենա ամենաբարձր ՕԳԳ՝ մոտ 54 տոկոս։ Բարձր ՕԳԳ-ն Հայաստանին կտա միանգամից 2 առավելություն՝ կայանի շահագործման ժամանակ էկոլոգիայի վրա բացասական ազդեցությունը շատ ցածր է լինելու, ինչպես նաև հնարավոր կլինի ստանալ էժան հոսանք»,- նշել է «Ռենկո» ընկերության Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Սիմոնե Ջիովաննինին։

Նա նաև հայտնել է, որ մինչ այս պահն արդեն ներդրվել է մոտ 130 մլն դոլար։ Գումարի շրջանակներում ներառված է նաև հիմնական սարքավորումների մի մասը, որն արդեն ձեռք է բերվել և սպասում են տեղ հասնելուն։

«Սարքավորումների ներմուծման ժամանակ մենք դիմել էինք ՀՀ կառավարությանը՝ մաքսային արտոնություն ստանալու հայտով։ Այս փուլում ստացել ենք 2,8 մլն դոլարի արտոնություն՝ մոտ 25 մլն դոլար սարքավորումներ ձեռք բերելու համար»,- ասել է Ջիովաննինին և հավելել, որ համավարակի ընթացքում իրենց աշխատանքը չի ընդհատվել։

Ներկայումս շինարարությունում ընդգրկված է 500 աշխատակից, որոնց 95 տոկոսը տեղացիներ են։

Նախատեսվում է, որ 2021 թվականին կայանը կգործարկվի։

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ