Հասարակական

Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է

1 րոպեի ընթերցում

Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է ՀՔԾ-ում քննվող գործի շրջանակում։ Առայժմ այլ մանրամասներ չեմ կարող ասել, բայց մի փոքր ուշ տեղեկություն կտրամադրենք»,- նշեց Օհանջանյանը։

Ռոբերտ Նազարյանը 2001 թ. հունվարից մինչև 2003 թ. հունիսզբաղեցրել էԵրևանի քաղաքապետի պաշտոնը, 2008-2018թթ. զբաղեցրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

Լիլիթ Դեմուրյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում