Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են հավաքը  

1 րոպեի ընթերցում

Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են հավաքը  

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են մարզական հավաքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիան: Ուսումնամարզական հավաքն անցկացվում է Ծաղկաձորում և կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով փակ կլինի կողմնակի անձանց համար: Հավաքը կտևի մինչև օգոստոսի 11-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ hունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի երեք անդամ վարակված են կորոնավիրուսով:

Հունահռոմեական ոճի ընտրանին հուլիսի սկզբին պետք է հավաք անցկացներ Ծաղկաձորում, սակայն այն չեղարկվել էր` մինչ ըմբիշները կբուժվեն:

Ազատ ոճի ընտրանու բոլոր անդամները կորոնավիրուսի թեստ հանձնելուց հետո հուլիսի 15-ից հավաք են անցկացնում Ծաղկաձորի սպորտային կենտրոնում, որը փակ է արտաքին աշխարհից և նույնիսկ այս օրերի համար խանութ է բացվել բազայի ներսում` ապահովելով շփումների սահմանափակությունը և, հետևաբար, մարզիկների անվտանգությունը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում